Բրիտանացի միլիարդատիրոջ շքեղ զբոսանավը խորտակվել է ընդամենը 60 վայրկյանում, գրում են news.am-ը և գերմանական Bild պարբերականը։
Օգոստոսի 19-ի գիշերը Bayesian զբոսանավը խարսխված էր Պալերմո ծովախորշում, երբ գիշերը ժամը 4-ին հանկարծակի փոթորիկը հարվածել է նրան: Միջադեպը արձանագրել են ափամերձ վիլլաների տեսախցիկները։
«Բրիտանացի Բիլ Գեյթսին»՝ Մայք Լինչին պատկանող զբոսանավը մեկ րոպեում խորտակվել է ծովի հատակը. տարերքը շուռ է տվել զբոսանավը և ընկղմել այն 49 մետր խորության վրա։ Անձնակազմը պարզապես չի հասցրել որևէ բան ձեռնարկելու։
Զբոսանավի 22 մարդկանցից մինչ այժմ հաջողվել է փրկել 15-ին, մեկին մահացած են գտել, վեց մարդ դեռևս անհայտ կորած է համարվում, ամեյան հավանականությամբ, նրանք նույնպես զոհվել են։
Անհայտ կորածների թվում են ինքը՝ բրիտանացի միլիարդատեր Լինչը, նրա 18-ամյա դուստր Հաննան և նրա բիզնես գործընկերները։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, որոնցում ներգրավված են ուղղաթիռ և ջրասուզակներ։
0Comments