Ընթացիկ տարվա փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 166 451 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.6 տոկոսով:
2019թ. փետրվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ <Զվարթնոցում> ուղևորահոսքն ավելացել է 12.4 տոկոսով: Եթե 2018թ փետրվարին <Զվարթնոց> միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 139 216 ուղևոր, ապա 2019թ փետրվարի ցուցանիշը կազմում է 156 452 ուղևոր:
2019 թվականի փետրվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9 999 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 9 941 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 0.6 տոկոս:
Ուղևորների թիվը 2017թ. փետրվարին Ուղևորների թիվը 2018թ. փետրվարին Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
<Զվարթնոց> 139 216 156 452 + 12.4 %
<Շիրակ> 9 941 9 999 + 0.6 %
Ընդամենը 149 157 166 451 + 11.6%
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 378 622 մարդ, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 10.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
<Արմենիա Միջազգային Օդանավակայաններ> ՓԲԸ
0Comments