Հայաստանը քաղաքական լայն իմաստով նախընտրական փուլի մեջ է:
Այդ փուլում փաստացի կա երկու գործիչ: Մեկն ի դեմս փաստացի վարչապետի քաղաքական գործիչ է և երկիրը խորը համապարփակ փակուղու առաջ կանգնեցնելով տարբեր տեխնոլոգիաներով և PR գործիքներով փորձում է նորմալության տեսիլք ստեղծել իր փոշիացած ընտրազանգվածի ռեաբիլիտացիայի համար և դա անում է ճարահատյալ:
Եվ կա մեկ ազգային-հոգևոր- պետական գործիչ ի դեմս Բագրատ Սրբազանի ով ընկալելով երկրի բեռն ու առաջիկա հորիզոնների բարդությունը իր վրա է վերցրել ողջ ընդդիմադիր և հակաիշխանական ընտրազանգվածի և գունապնակի քաղաքական քարշակ- լոկոմոտիվի գործառույթը՝ փորձելով Հայաստանը դնել իր ազգային- հոգևոր և առողջ քաղաքական ծիրի մեջ:
Որևէ այլ քաղաքական գործիչ, գործոն, կուսակցություն, շարժում հանրային լայն զանգվածների հետ աշխատանքի առայժմ միտված չէ: Իսկ ժամանակը գնում է: Քաղաքական պրագմատիզմը հուշում է, որ Սրբազան Շարժման գետնի վրա աշխատանքն ու համառությունը անկախ քաղաքական ժամանակից տալիս է իր արդյունքը և Փաշինյանին ստիպել է ծայրաստիճան անհանգստանալ իր քաղաքական գործչի ապագայի և հեռանկարի մասով: Եթե այդպես չլիներ սեփական իմիջի անհաջող կենցաղային PR-ի իմաստ չկար: Դա էլ իր հերթին տեղի է ունենում իբր «հասարակ մահկանացու» ֆորմատով, սակայն անփառունակ և ձախողված բլոգեր-վլոգեր- հեծանվորդ ոճով:
Կարճ ու մի քիչ դաժան ասեմ: Կամ սպառողական հասարակության նարատիվներով ու ինֆո-ինքնախաբեության PR ուղենիշեր կուլ տալով մի օր կհայտնվենք էնպիսի իրավիճակում, երբ կտեսնենք, որ մեր կամ մեր պետության առողջ ոտքերը ամպուտացված են և մի շարք շառլատան բժիշկներ մեզ համոզում են, որ պրոտեզներն ավելի լավն են քան մեր իրական ոտքերը կամ կհասկանանք, որ մեր հողին ամուր կանգնած մեր և մեր պետության սեփական ոտքերից ավելի ամուր և առողջ բան չենք ունենալու:
Կրկին հիշեցնեմ՝ այսօր պայքարի և հատկապես նախընտրական տրամաբանության պայքարի մեջ են երկու գործիչ՝ մեկը իբր քաղաքական, բայց իրականում վելովլոգինգի սիրահար, «ամպուտացիայի շառլատան բժիշկ» և մյուսը իրական ոտքեր, սկզբունքներ, արժեքներ և պատկանելիություն ունենալու և ունեցնելուն միտված ազգային-հոգևոր-պետական գործիչ:
P.S. Իմիջիայլոց PR գործիքներին ի զարմանս շատերի Բագրատ Սրբազանն առավել էֆեկտիվ և օրգանապես ճիշտ է տիրապետում: Ապացույցը նրա վարկանիշի աճն է, որը երեք ամիս առաջ առհասարակ չկար, իսկ հիմա առաջին հորիզոնականները գրավելուց բացի ունի կայունություն, աճ և համարյա զրոյական հակավարկանիշ: Պատճառը գետնի և հողի վրա անհոգնել և պերմանենտ աշխատանքն է անկախ ամառվանից և արձակուրդային սեզոնից:
0Comments