«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծի համահեղինակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր Ազգային ժողովի նիստում ևս մեկ անգամ հիշեցրեց, որ նախագծի նպատակն այն է եղել, որ Հայաստանում վերջապես անկախ արհեստագործակցական միություններ լինեն։
«Սա ոչ թե ուղղակի իմ ինչ-որ մի ցանկությունն է, որ հետաքրքրում է քիչերին, այլ հետաքրքրում է հարյուր հազարավոր աշխատողների, որոնք ստրկական վիճակում են գտնվում գործատուների մոտ։ Հիմա ինչն է պատճառը, որ ԱԺ-ն այս էլ որերորդ անգամ չի ցանկանում ունենալ անկախ արհեստակցական միություն»,- ասաց նա։
Պետրոսյանը նաև իր անհամաձայնությունն հայտնեց գործընկեր պատգամավորների արարքի կապակցությամբ. «Պարոն Արեն Մկրտչյանը հանձնաժողովին նիստին եկել է ուշացումով, չի լսել իմ զեկույցը, որևէ բառ չի արտասանել, բառ չի ասել նախագծի մասին, բայց դրսում հարցազրույց է տվել ու ասել, թե այս նախագծի իմաստը աշխատողներին տոտալ վերահսկողության տակ պահելն է։ Անընդհատ այստեղ խոսում ենք սիրո, համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտի մասին, սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը, կեսից մասնակցել նիստին, որևէ բառ չասել, դրսում ապատեղեկատվություն տարածել»։
ԲՀԿ-ական պատգամավորը հորդորեց հարգանքով լրջորեն ու վերաբերվել իրար և կոչ արեց կողմ լինել նախագիծն օրակարգ ընդգրկելուն։
Սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը
Պետրոսյանը նաև իր անհամաձայնությունն հայտնեց գործընկեր պատգամավորների արարքի կապակցությամբ
0Comments