ՀՀ ԿԲ-ի կողմից ձեռքբերված տեղեկությունների արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը:
Մասնավորապես՝
Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։
Հորդորում ենք լինել զգոն և ոչ մի դեպքում չանել հետևյալ քայլերը.
- Որևէ անձի չտրամադրել անձնական բանկային որևէ տվյալ
- Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ
- Չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը։
0Comments