«ՔՊ-ի օրակարգերը այլևս գոյություն չունեն։ Նիկոլը օրակարգ չի կարողանում ստեղծի։
Վերջին՝ առնվազն 8 ամիսներին Նիկոլը այլևս Հայաստանում օրակարգ չի ստեղծում։ ՔՊ-ականները ընդհատակում են»,-24TV-ի եթերում ասել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ ներկա իշխանությունը քանդել է ամեն ինչ։
«Չեք կարող այսօր ՀՀ-ում մի կենդանի ՔՊ-ական գտնեք, բերեք այստեղ նստեցնեք ու սկսեք հարցեր տալ, թե որն է այսօր մեր երկրի օրակարգը, դուք՝ որպես իշխանություն, ո՞նց եք կարողանալու դիմագրավել կամ լուծել այս ու այն խնդիրները։
Չկան դրանք, գոյություն չունեն։ Խաղաղության օրակարգը փլուզվել է ամբողջությամբ, խաղաղության պայմանագիրը օդում կախված մշուշոտ մի երևույթ է, որի մեջ «խաղաղություն» հասկացությունը չկա, Արևմուտքը մեզ անվտանգության ոչ մի երաշխիք չի տա, չկան հայ-ռուսական օրակարգի կետեր։
Քանդել են ամեն ինչ, տեղը ոչինչ չեն ստեղծել։ Իշխանությունը ֆորմալ իաստով կա, քաղաքային բովանդակային իմաստով չկա»,-հավելել է Զաքարյանը։
0Comments