Ատրճանակի կոթով հարվածել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավարի գլխին և խլել նրա Rolex-ը

Մանրամասներ
Ջաֆար Հուսեյնզադե

Բրյուսելում թալանել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեին և նրա կնոջը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Հարձակվողներն ատրճանակի կոթով հարվածել են Հուսեյնզադեի գլխին և խլել նրա Rolex ժամացույցը, գրում է sudinfo be-ն։

Ֆրանսիական ԶԼՄ–ների տվյալներով` Հուսեյնզադեի Rolex ժամացույցն արժե 90 հազար եվրո։