Մահացել է «Բեւերլի Հիլզ 90210» հեռուստասերիալի աստղ Լյուկ Փերին

Դերասանը Լոս Անջելեսի իր տանը կաթված է ստացել

ԱՄՆ-ում 53 տարեկան հասակում մահացել է դերասան Լյուկ Փերին, ով առավել հայտնի է «Բեւերլի Հիլզ 90210» հեռուստասերիալում մարմնավորված Դիլան Մաքքեյի եւ «Ռիվերդեյլ»-ում՝ Ֆրեդ Էնդրյուսի դերերով։

Համաձայն տեղեկությունների նա մահացել է մարտի 4-ի առավոտյան՝ Բերբանկի հիվանդանոցում՝ ընտանիքի անդամների մոտ։ Դերասանն այդպես էլ չկարողացավ վերականգնվել անցած շաբաթ ստացած հարվածից։

Ավելի վաղ հայտնում էին, որ դերասանը Լոս Անջելեսի իր տանը կաթված է ստացել։