Սպարապետի անվան տակ աճած այս մարդն առաջին հերթին իր եղբոր հիշատակն է պղծում․ Այ էսպես են քարոզում միջանցքի գաղափարը․ Պողոսյան

Մանրամասներ
արամ սարգսյան արա պողոսյան

Այ էսպես են քարոզում միջանցքի գաղափարը։

Մի երկու շաբաթ առաջ ասում էի, որ ներկայացնելու են որպես փրկության և բարեկեցության դարպաս և դրա անվան տակ, խաբելով Հայաստանի քաղաքացիներին, թշնամուն/ներին տալու են թուրանական միջանցք։

Անկախ նրանից, թե ինչ անվամբ են տալիս, միանշանակ խոսքը թուրանական միջանցքի մասին։ Եթե վերահսկողությունն ամբողջովին Հայաստանին չէ, այլ որևէ արտաքին ուժի, կազմակերպության է տրված, նշանակում է դա միջանցք է` ՀՀ ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս։

Իսկ Սպարապետի անվան տակ աճած այս մարդը ո'չ միայն մեզ, այլ առաջին հերթին իր եղբոր հիշատակն է պղծում։

Էսքան բան...

Արա Պողոսյան