Մինչև այս պահը աշխարհում միայն մեկ երկիր է բացահայտ, առանց վաճառականի ձևականությունների (ինչպես անում են այլ երկրներ), պարզ ու անկեղծ հայտարարել, որ Զանգեզուրի ճանապարհը (միջանցք ինչպես պատկերացնում են Ադրբեջանում և Թուրքիայում) Հայաստանի համար աղետ է։
Իրան այցելության ընթացքում Փաշինյանը հանդիպել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Իմամ Խամենեին։ ️Pars Today-ի փոխանցմամբ, այս հանդիպմանը Իմամ Խամենեին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի վարչապետին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, խոսել է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ամուր և անսասան աջակցելու մասին, իսկ թուրանական միջանցքի մասին հստակ նշել.
- ️«Իրանի Իսլամական Հանրապետությունը Զանգեզուրի երթուղին համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է պնդել իր այս դիրքորոշումը»։
Սա իսկական բարեկամական ժեստ է, ինչի համար շնորհակալ ենք բարեկամ Իրանին։
Արա Պողոսյան
0Comments