Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինը պայքարում է լուրջ վտանգի դեմ՝ քաղաքին ահաբեկում է հանցավոր ավազակախումբը՝ հայտնում է Sky News-ը։
Տարածված բռնության հետեւանքով սպանվել է մի տղամարդ՝ 42-ամյա Դեւիդ Լինչը։
Նրան հայտնաբերել են ուրբաթ օրը, քաղաքից 7 մղոն հեռավորությամբ Կլոնդալկինում գտնվող տան դարպասի մոտ։
Տղամարդը հրազենի կրակոցից տեղում մահացել է։
Մի քանի րոպեից ոչ շատ հեռու հայտնաբերվել է Peugeot ֆուրգոն, իսկ դրա կողքին՝ հրազեն։
Բացի այդ, ոստիկանները եւս մեկ այրված Toyota Corolla են գտել։
Իրավապահները կարծում են, որ բոլոր այս երեւույթները կապված են միմյանց հետ եւ վկաներ են փնտրում։
0Comments