2018 թվականին անշարժ գույքը թանկացել է 45 համաշխարհային շուկաներից 24-ի պարագայում. աճի առաջնորդներն են Մալտան, Ֆիլիպիններն ու Նիդերլանդները, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Global Property Guide-ի հետազոտության տվյալներին:
Մեկ տարվա ընթացքում Մալտայում անշարժ գույքի գներն աճել են 10.5 տոկոսով՝ այդկերպ սահմանելով համաշխարհային ռեկորդ: Երկրորդ տեղում է Մաքաթիի շուկան է (Ֆիլիպիններ), որտեղ գրանցվել է բնակարանների 9.9 տոկոս գնաճ: Երրորդ տեղում է Նիդերլանդների շուկան՝ 8.5 տոկոս գնաճով:
Աշխարհում անշարժ գույքի ամենաարագ գնաճ ապահոված երկրների հնգյակում են նաեւ Սինգապուրն ու Չիլին: Այստեղ անշարժ գույքի գներն աճել են համապատասխանաբար 7.3 եւ 6.9 տոկոսով: Ռուսաստանը զբաղեցնում է 21-րդ տեղը՝ գրանցելով 1 տոկոս գնաճ:
Իսկ գնիջեցման ռեկորդը սահմանվել է Եգիպտոսում. մեկ տարվա ընթացքում տեղի անշարժ գույքն էժանացել է 19.2 տոկոսով: Բացասական գնային դինամիկայի ցուցանիշով առաջատարների եռյակում են նաեւ Թուրքիան (8.8 տոկոս գնիջեցում) եւ Դուբայը (8.2 տոկոս գնիջեցում): Հնգյակը լրացրել են Կիեւի շուկան (Ուկրաինա) եւ Պեկինը (Չինաստան). այստեղ գների անկումը կազմել է համապատասխանաբար 6.1 եւ 3.7 տոկոս:
0Comments