Պուտինն ԱԽ հրատապ նիստ է հրավիրել

Մանրամասներ
պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ հանդիպում կանցկացնի երկրի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Օրվա երկրորդ կեսին մենք ակնկալում ենք, որ նախագահը օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ»,- ասել է Պեսկովը։

Նա այլ մանրամասներ չի հայտնել։