«Բոլորիդ երեխաների դասարանցիներն այս կադրերը դնելու են նրանց առաջ». քաղաքացիները` ոստիկաններին

Մանրամասներ
կիրանց

«Ձեր երեխաները, հենց այս պահին այս կադրերը տեսնելով, ի՞նչ են ասում` ուռաաաաա, պապաս թուրքի ճամփեն բացո՞ւմ ա: Բա ձեր երեխաները ո՞նց են բակում խաղալու, պատասխանը հենց էսօր դուք ձեր երեխաներին տալու եք:

Բոլորիդ երեխաների դասարանցիներն այս կադրերը դնելու են նրանց առաջ, և դուք պատասխան եք տալու, թե ինչու էիք ճամփան բացում թուրքի առաջ»,- Կիրանցի ճանապարհը փակած ոստիկաններին ասաց կանանցից մեկը:

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ զայրացած բարձրաձայնեց, որ Ալիևի հրամանն են կատարում: «Ալիևը զանգել է էդ թուրքի դեմը խոնարհվածին, ասել` արա, արագացրու հողերը տուր, նա էլ Ալիևի հրամանն է կատարում»,- ասաց նա: