Լեհ գեներալ Բոգուսլավ Պացեկը Onet-ին տված հարցազրույցում ասել է, որ Կիևին մնացել է մեկ ամիս նախապատրաստվելու Ռուսաստանի մեծ հարձակմանը, որը, նրա կարծիքով, կսկսվի մայիսի վերջին, փոխանցում է Հրապարակը։ Նա նշել է, որ այդ ժամանակ Ուկրաինայում դժոխք է լինելու։
Պացեկի խոսքով՝ ամերիկյան օգնությունը կօգնի Ուկրաինայի զինված ուժերին մի քանի ամիս դիմանալ, սակայն հակամարտության ճակատագիրն արդեն որոշված է։
Ըստ գեներալի, նոր փաթեթից, որին կողմ է քվեարկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, ուկրաինացիներն ուղղակիորեն 14 միլիարդից պակաս գումար կստանան նոր զենք գնելու համար։
Խոսքն առաջին հերթին 155 մմ տրամաչափի հրետանային արկերի, հրետանային զինամթերքի և այն ամենի մասին է, ինչն անհրաժեշտ է հակաօդային պաշտպանության գործունեության համար։
«Ինչ վերաբերում է պաշտպանությանը, ապա Ուկրաինան դիմանում է իր ողջ ուժով, կա ոչ միայն զինամթերքի պակաս, այլև շատ այլ բաներօ, որոնք թույլ կտան արդյունավետ պաշտպանվել»,- նշել է նա։
Գեներալի կարծիքով, 14 միլիարդանոց այս փաթեթը կբավարարի մի քանի ամսվա համար։
0Comments