Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Մանրամասներ
ադրբեջան երկրաշարժ

Ադրբեջանում այսօր՝ ապրիլի 23-ին երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է երկրի Սեյսմոլոգիական ծառայությունը։

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գորանբոյ շրջանում՝ Գյանջա կայարանից 17 կմ դեպի արևելք։

Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:27-ին, օջախը գտնվել է 13 կմ խորության վրա։ Նշվում է, որ ցնցումները չեն զգացվել։