Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև

Մանրամասներ
ալիև

«Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը։ Հայաստանում սարեր շատ կան, թող մեկ ուրիշն ընտրեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հայաստանի Սահմանադրությունը հղում է պարունակում Անկախության հռչակագրին, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ինչպե՞ս կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել, եթե ՀՀ Սահմանադրության մեջ նման կետ կա»,- ասել է Ալիևը։

«Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա իմ կողմից մեծամտության կամ կոշտության նշան չէ: Սա նախապայման է։ Ես կարծում եմ, որ նրանք պետք է փոխեն նաև իրենց ազգային զինանշանը «Աղրիդաղ» (Արարատ-խմբ.) սարով։ Նրանք Հայաստանում շատ սարեր ունեն, թող ընտրեն մեկ ուրիշը»,- հայտարարել է Ալիևը: