Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ»

Մանրամասներ
պետրոս

«Հրապարակ»-ը գրել է․

«Քիչ առաջ տավուշցիները Բագրատ սրբազանի գլխավորությամբ շարժվեցին Երևան։ Այս հանգամանքը այնքան է անհանգստացրել իշխանություններին, որ Հ1-ի Պետրոս Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում որոշել է ծաղրել Բագրատ սրբազանի սկսած երթը․

«Իսկ Ռադիոտուն մտնելու են՞»,- գրել է Հ1-ի Պետրոսը։

Մենք Հանրային ռադիոյի այս պահին նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանին հարցրինք՝ ի՞նչ կլինի, եթե Բագրատ սրբազանը ուզենա գալ Հանրային ռադիո, հարցազրույց տալ կամ հայտարարություն անել։ Խումարյանը պատասխանեց․

«Պետք է շեշտել, որ շուրջ մեկ ամիս է, ինչ ռադիոյում չեմ աշխատում։ Ընկերությունը ժամանակավոր պաշտոնակատարն է ղեկավարում այս պահին։ Բայց ամեն դեպքում, վստահ եմ, որ խնդիր չի լինի։ Ուղղակի խորհուրդ կտամ նախապես զանգել խմբագրություն և պայմանավորվել, որպեսզի ամեն ինչ պատշաճ ստացվի։ Կարծում եմ, գիտեք, որ ՀՌ-ն միշտ բաց է հասարակական- քաղաքական կյանքի բոլոր կարևոր դերակատարների համար։ Եվ սրբազանն, իհարկե, բացառություն չէ»,- պատասխանեց Խումարյանը։

Նշենք, որ շուտով կրկին տեղի է ունենալու Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթ, Գարեգին Խումարյանը հայտարարել է, որ մասնակցելու է այդ մրցույթին»։