Հույս ունեմ` մի տասը օրից կլսեք հարցազրույցս

Մանրամասներ
քպ

Մի խնդալու բան պատմեմ. Հայաստանի Հանրային Ռադիո ֊ից կանչել էին հարցազրույցի, որ պիտի իմ մասին պատմեի` որպես Տերյանի ծոռան ու Էմինի թոռան։ Նիկոլի անունը չեմ տվել, մի անգամ ասել եմ, որ հայտնի իրադարձություններից հետո էլ ԵՊՀ֊ում դաս չեմ տալիս, մեկ էլ ասել եմ, որ Տերյանի Հոգևոր Հայաստանի դեմ մինչև հիմա պայքարում են Հայաստանի թշնամիներն ու կեղծ բարեկամները։

Դուրս եկանք, հարցնում եմ` երբ կլինի՞ հաղորդումը, շատ հաճելի աղջիկն ասում է` դեռևս չի լինի, ասում եմ` ինչու, պատասխանում է` քաղաքական իրավիճակով պայմանավորված։

Հույս ունեմ` մի տասը օրից կլսեք հարցազրույցս։

Գևորգ Էմին-Տերյան