Մենք Հայաստանին մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով

Մանրամասներ
լավրով

Փաստերը շատ համառ բաներ են։ Մենք մինչև այժմ Հայաստանը դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով, կարծում եմ, որ այնտեղ կան այնպիսիք, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը թե՛ Հայաստանի անվտանգության, թե՛ տնտեսական զարգացման համար, այդ թվում՝ Հայաստանի կառավարության ղեկավարը, ով վերջերս ելույթ ունեցավ խորհրդարանում և ասաց, որ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ դժվար ժամանակներ է ապրում, բայց դրանց նշանակությունը չի կարելի գերագնահատել մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական զարգացման համար։ Նա նաև ասաց. «Մենք գնահատում ենք մեծ դրական բաները, որոնք եղել և կան մեր հարաբերություններում»: Ինձ թվում է, որ դրանք շատ կարևոր խոսքեր են, քանի որ, ինչ-որ չափով, սա արձագանք է ԱՄՆ-ի և ԵՄ-ի ամբարտավան և անամոթ գործողություններին՝ արագացված տեմպերով Հայաստանը Ռուսաստանից անջատելու համար»,- ասել է Լավրովը։