Իսրայելը կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու

Մանրամասներ
նեթանյահու

Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ, և երկրին անհրաժեշտ է ազգային միասնություն, հինգշաբթի օրը հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսսադի» կենտրոնակայանում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք պարտավոր ենք և ջախջախել ահաբեկչական առանցքը Գազայի հատվածում, և՛ ազատել պատանդներին, և՛ հետ մղել Իրանի կողմից բխող տոտալ վտանգը, որոնք պահանջում են երկու բան՝ առաջին՝ վճռականություն, երկրորդ՝ միասնություն։

Ազգերը քայքայվում են... ոչ թե արտաքին ճնշումից, այլ առաջին հերթին ներքին պառակտման պատճառով։ Այն պետք է վերանա հենց հիմա, քանի որ մենք կանգնած ենք էկզիստենցիալ սպառնալիքի առաջ, իսկ էկզիստենցիալ սպառնալիքի դեպքում մենք միավորում ենք ուժերը, ոչ թե բաժանում դրանք: Դա է ամենակարեւորը»,- ասել է վարչապետը։