Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «ՀՀ իշխանությունները Կիրանցում փաստացի պատրաստ են հանձնել Ադրբեջանին մոտ 180 միլիարդ. քառակուսի միլիմետր ՀՀ տարածք
Քանի որ իշխանության ներկայացուցիչները սիրում են կրկնել, որ «Տավուշում ՀՀ-ից ոչ մի միլիմետր տարածք չի զիջվում», ապա հաշվենք հենց մմ-ով։
* ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Տավուշում վերականգնվում են խորհրդային սահմանները։
* Խորհրդային սահմաններն այս հատվածում համապատասխանում են ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզին։
Դա գիտե իշխանության վերնախավը, դա շատ ավելի լավ գիտեն Կիրանցի բնակիչները։
* Նույն Կադաստրի կոմիտեի տվյալներին է հղում անում իշխանությունը՝ պնդելով, որ նախկին ադրբեջանական գյուղերի տարաքը ՀՀ-ինը չէ։
* Մանուշակագույնը՝ Կադաստրի կոմիտեի տվյալներով ՀՀ տարածքն է, որը ՀՀ կառավարության քարտեզով «դելիմիտացիայից» հետո մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ (կապտավունի հետ միասին)։
Այդ մանուշակագույն հատվածը կազմում է մոտ 0,18 քառ. կմ կամ 180 000 000 000 քառ. մմ։
P.S. Քանի որ կառավարության քարտեզում սահմանը շատ «հաստ» գծով է, կներեք, կարող է մի քանի միլիարդ քառ. մմ այս կամ այն կողմ լինել»։
0Comments