ԱԺ-ում շարունակվում է կառավարության ծրագրի 2023-ի կատարողականի զեկույցը․ ՈՒՂԻՂ

Մանրամասներ
աժ

Հայաստանի ԱԺ-ն, այսօր՝ ապրիլի 11-ին, շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում ընդգրկված է 25 հարց, այդ թվում ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, որը քննարկումը սկսվել է երեկ՝ ապրիլի 10-ին:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ԱԺ-ն փակ ռեժիմով քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը, որի նախաձեռնողը ընդդիմադիր խմբակցություններն էին: Այն չի ընդունվել:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

-              «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»,

-              «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին,

-              «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: