Բաքուն չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և պաշտոնական հաղորդագրություններում չի օգտագործում մեր երկրի տարածքի որևէ պաշտոնական տեղանուն

Մանրամասներ
ալիև

Բաքվի բարբարոսական վարչախմումբը փաստացիորեն չի ճանաչում ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլ նաև ոչ մի պաշտոնական հաղորդագրության մեջ չի օգտագործում մեր երկրի տարածքի որևէ պաշտոնական տեղանուն՝ կիրառելով «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը։ Այս մասին իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին օրինակը Բաքվի բռնապետի ՊՆ կոչեցյալի պաշտոնական «հաղորդագրությունն» է այն մասին, թե հայկական բանակն, իբր, կրակ է բացել Նախիջևանի ուղղությամբ։

Դրանում Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղը պաշտոնապես «անվանվել է» ինչ-որ «Դավալուի շրջանի Արազդայան» բնակավայր, իսկ Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք գյուղը՝ ինչ-որ «Ղարաքիլիսայի շրջանի Սայբալու» բնակավայր։

Ամեն անգամ, երբ Հայաստանում որևէ մեկը, դիցուք, Ներքին Ոսկեպարի փոխարեն արտաբերում է բարբարոսական «Աշաղը Աքսիպարա», պետք է հիշի, որ դրանով իսկ ջուր է լցնում մեր դեմ նաև «տեղանվանական պատերազմ» վարող թշնամական քարոզչության ջրաղացին»։