Վորոնեժի «Չայխանա Վոստոչնի» սրճարանում գործարարների շահերի բախման պատճառով պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է շրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրը։
Ոստիկանության տվյալներով՝ ապրիլի 1-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 3.00-ին Ռուսաստանի ՆԳՆ-ի շրջանային (Վորոնեժ) №6 ոստիկանական բաժանմունքում տեղեկություն է ստացվել Լենինի փողոց 80 հասցեում գտնվող սրճարանի ցուցափեղկերի կոտրման եւ շենքի ներսում հնչած պայթյունի մասին։
Նշվել է, որ ներկայում տեղում աշխատում է քննչական-օպերատիվ խումբը, պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները։
Ապրիլի 1-ին «Տիպիչնի Վորոնեժ» Թելեգրամ-ալիքը տեղեկացրել է սրճարանում տեղի ունեցած պայթյունի մասին։ Ականատեսների խոսքով՝ կոտրվել են շենքի ապակիները։
Mash Թելեգրամ-ալիքի տեղեկացմամբ՝ սրճարանում պայթել է պատուհանից նետված նռնակը։ Պայթյունի ժամանակ շենքի ներսում ոչ ոք չի եղել։
0Comments