Մարդկանց իրավունքները սկսել են ավելի վատ պաշտպանվել. Անտոնիու Գուտերեշ

Մենք տեսնում ենք միտումներ, որոնք մեզ անհանգստացնում են

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում մարդու իրավունքների խախտումներն զգալիորեն աճել են: Նա նշել  է, որ ներկայում մարդկանց իրավունքները սկսել են ավելի վատ պաշտպանվել: Այս մասին գրում է gazeta.ru-ն:

«Սակայն ես չեմ կորցնում հույսս: Այո, մենք տեսնում ենք միտումներ, որոնք մեզ անհանգստացնում են, սակայն մենք նաև նկատում ենք մարդու իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական արդարությանն ուղղված հզոր շարժումներ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նա հիշեցրել է, որ վերջին երեք տարում աշխարհում սպանվել է ավելի քան 1000 ակտիվիստ ու լրագրող: