Պորոշենկոն պատմել է, որ Պուտինը չի պատասխանել իր զանգերին

Ես ցանկանում էի հարցնել, թե ինչ է կատարվում, սակայն նա չպատասխանեց

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն նա չի պատասխանել:

Դա տեղի է ունեցել 2018-ի նոյեմբերին Կերչի նեղուցում երկու երկրների ծովային ուժերի միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ:

«Նրան զանգահարելու վերջին փորձն իմ նավերի դեմ ագրեսիայի օրն էր: Ես ցանկանում էի հարցնել, թե ինչ է կատարվում, սակայն նա չպատասխանեց: Որովհետև ասելու բան չուներ», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Անցյալ տարվա դեկտեմբերին Պուտինը հայտնել էր, որ արհամարհում է Պորոշենկոյի զանգերը: Իր քայլը նա պատճառաբանել էր նրանով, որ չի ցանկանում մասնակիցը դառնալ Պորոշենկոյի նախընտրական քարոզարշավին: