Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել․ նա տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան

Մանրամասներ
վահան

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, «Ազատությանը» հայտնել է Քերոբյանի փաստաբանը:

«Մեր գնահատմամբ, այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են: Այն հետևությունները կամ եզրահանգումները, որոնք նշված են, կարծում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում, դրանք հիմնակում ենթադրությունների մակարդակում են՝ մեր գնահատմամբ», - նշել է նա:

Քերոբյանը, ըստ փաստաբանի, այսօր հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում:

Փաստաբան Տիգրան Եգոյանը 24News-ին հայտնել է, որ Քերոբյանը Քննչական կոմիտեից տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ քննվելու է նրա կալանքի հարցը։