Էջմիածնում հակաեկեղեցական հավաք կանցկացվի. համայնքապետարանը թույլատրել է

Մանրամասներ
Էջմիածին

Որպես Վաղարշապատ համայքնի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար, մեր խմբակցության անունից պահանջում եմ այս որոշումը չեղյալ համարել, քանզի նշված անձի կողմից նախատեսվող հավաքը հակաեկեղեցական է և ապազգային:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վաղարշապատ համայքնի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը, ով նաեւ տեղադրել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի համապատասխան որոշումը, որով ի գիտություն է ընդունվել  քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկումը:

«Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն , որը դեմ է Հայ Առաքելական Եկեղեցուն...»,- գրել է Խաչատրյանը: