ԱՄՆ-ն չի միջամտի Զալուժնիին պաշտոնանկ անելու հնարավոր որոշմանը․ դա Ուկրաինայի և Ուկրաինայի նախագահի ինքնիշխան իրավունքն է. Սալիվան

Մանրամասներ
Զալուժնի

ԱՄՆ-ը չի միջամտի Ուկրաինայի իշխանությունների՝ Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին պաշտոնանկ անելու հնարավոր որոշմանը։

Այս մասին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հստակ ասել ենք, որ չենք պատրաստվում միջամտել կոնկրետ այս որոշմանը։

Մենք դա ուղղակիորեն հայտնել ենք ուկրաինական կողմին»,- ասել է Սալիվանը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը կադրային որոշումները համարում է բացառապես ուկրաինական իշխանությունների գործը։

«Ուստի մենք չենք միջամտում այս կադրային որոշումներին։ Դա Ուկրաինայի և Ուկրաինայի նախագահ ինքնիշխան իրավունքն է»,- նշել է պաշտոնյան։