Հուսիներն Ադենի ծոցում հարձակվել են ԱՄՆ USS Lewis B. Puller նավի վրա

Մանրամասներ
նավ

Եմենի «Անսար Ալլահ» (հուսիներ) ապստամբական շարժման անդամներն Ադենի ծոցում հրթիռային հարձակում են գործել ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Lewis B. Puller նավի վրա:

Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է հուսիների շարժման խոսնակ Յահյա Սարիաը:

«Եմենի ռազմածովային ուժերը կիրակի հականավային հրթիռ են արձակել ամերիկյան Lewis B. Puller նավի վրա, երբ այն գտնվում էր Ադենի ծոցում», - ասել է Սարիան Al Masirah հեռուստաալիքի եթերում: