Իրաքն ԱՄՆ-ին և դաշնակիցներին կոչ է արել լքել երկիրը

Մանրամասներ
ամն բանակ

Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա աս-Սուդանին կրկնել է իր կոչն ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային լքել իր երկիրը՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի պատճառով տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին, հայտնում է France 24-ը։

«Միջազգային կոալիցիայի առաքելության ավարտելը կարևոր է Իրաքի անվտանգության և կայունության համար», - ասել է նա Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:

Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է նաև Իրաքի և կոալիցիոն երկրների միջև կառուցողական երկկողմ հարաբերություններ պահպանելու համար։