Իրանը պետք է հրամայի «Հեզբոլլահին», հութիներին և մյուսներին դադարեցնել գործոունեությունը. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

Մանրամասներ
շափս

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շափսը հայտնել է, որ Իրանը պետք է հրամայի «Հեզբոլլահ» լիբանանյան շարժմանը, Եմենի հութիներին եւ Մերձավոր Արեւելքում իր կողմից լիազորվածներին դադարեցնել գործունեությունը եւ ձեռնպահ մնալ»։

The Telegraph պարբերականի հարցազրույցում Շափսը հայտնել է, որ «սահմանն իսկապես անցել են»։

Երբ նրան հարցրել են, թե ինչ ուղերձ է ուզում ուղարկել Իրանին, Շափսը նշել է. «Դուք պետք է ստիպեք ապստամբ հութիներին, մյուսներին, որոնք գործում են որպես ձեր կողմից լիազորվածներ՝ լիբանանյան «Հեզբոլլահին», եւ ոմանց Իրաքում ու Սիրիայում, դուք պետք է ստիպեք այդ տարբեր կազմակերպություններին դադարեցնել իրենց գործունեությունը, որովհետեւ մեր (համբերությունը), աշխարհի համբերությունը սպառվում է»։

«Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ձեր խորքը, թե ինչ եք անում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես եք դա անում, հատկապես ապստամբ հութիները, եւ ոչ մի լավ բան դրանից դուրս չի գա»,- ասել է Շափսը։