Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները

Մանրամասներ
պուտին

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Միացյալ Թագավորության ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Սահմանափակումների տակ են հայտնվել այն ընկերությունները, որոնք Լոնդոնը համարում է կապված ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ՝ սարքավորումներ ներմուծողները, նավթ վաճառողները։

Բացի այդ, միջոցներ են ձեռնարկվում սահմանափակումների շրջանցման դեմ պայքարելու համար։ Նշվում է, որ Լոնդոնը նույնպես պատրաստվում է պայքարել «ստվերային» առանձին նավերի դեմ: «Սահմանափակումների այս փաթեթը հստակ ազդանշան է այն մասին, որ երկու տարի անց Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցներն անսասան են Ուկրաինային աջակցելու հարցում»,- ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Նոր պատժամիջոցների տակ են հայտնվել ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձ։