Twitter-ը նոր կանոններ է ներկայացնում քաղաքական գովազդի համար

Նշվում է, որ նոր կանոնները տարածվում են նաև Հնդկաստանի և Ավստրալիայի վրա

Եվրոպական խորհրդարանի ընտրություների նախօրեին Twitter-ը հայտարարել է քաղաքական բնույթի գովազդների տեղադրման նոր կանոնների ներդրման մասին:

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ գովազդը, որն աջակցում է կուսակցությանը կամ թեկնածուին, կարելի է տեսնել Գովազդի թափանցիկության կենտրոնում: Նշվում է, որ նոր կանոնները տարածվում են նաև Հնդկաստանի և Ավստրալիայի վրա:

Գովազդի թափանցիկության կենտրոնում հնարավոր կլինի տեղեկատվություն ստանալ գովազդային ծախսերի, դիտումների քանակի մասին։ Բացի այդ, կլինի տեղեկատվություն նաև գովազդի թիրախավորման վերաբերյալ՝ ժողովրդագրական ցուցանիշների առումով: Տվյալները կարող է տեսնել յուրաքանչյուր մարդ՝ անկախ հանգամանքից, նա Twitter-ի հաշիվ ունի, թե ոչ։ Նոր կանոնները կներդրվեն մարտի 11-ից:

 


 

Աղբյուր` Panorama.am