Բայդենը համոզել էր Նաթանյահուին չհարձակվել «Հեզբոլլահի» վրա. WSJ

Մանրամասներ
բայդեն

ԱՄՆ նախագահ Բայդենը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից օրեր անց Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին համոզել էր դադարեցնել կանխարգելիչ հարվածը Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման ուժերի դեմ ՝ զգուշացնելով, որ նման հարձակումը կարող է ավելի լայն տարածաշրջանային պատերազմի պատճառ դառնալ, գրում է The Wall Street Journal-ը։

Պաշտոնատար անձանց վկայությամբ, Իսրայելը հետախուզական տվյալներ ուներ, որ «Հեզբոլլահի» անդամները պատրաստվում են հատել սահմանը բազմանպատակային  հարձակման շրջանակում, ինչը դրդել է առավել ռազմականտրամադրված իսրայելական պաշտոնյաներին գործողություն պահանջել: Վաշինգտոնն այդ հետախուզական տվյալներն անհուսալի է համարել։

Իսրայելական կործանիչները օդում էին և սպասում էին հրամանի, երբ հոկտեմբերի 11-ին Բայդենը խոսեց Նաթանյահուի հետ և Իսրայելի վարչապետին ասաց, որ հետ կանգնի և մտածի նման գործողությունների հետևանքների մասին:

Իսրայելի հարձակումը տեղի չունեցավ, ընդգծում է ամերիկյան պարբերականը։