Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ վարչության նիստ է տեղի ունեցել. կուսակցականներ են հեռացվել

Մանրամասներ
նիկոլ

Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Հայտնում են կուսակցությունից:

Քննարկվել են Շիրակի և Լոռու մարզերի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Տարածքային կազմակերպությունների և համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված հարցեր:

Ամփոփվել են Կուսակցության 3-րդ Քաղաքական ժողովի արդյունքները։

Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Սարգիս Ալեքսանյանը և Արտուշ Եղիազարյանը հեռացվել են կուսակցությունից։