Ադրբեջանի՝ խաղաղության ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից․ Մարուքյան

Մանրամասներ
էդմոն մարուքյան

«Խաղաղության գործընթացում ներգրավված միջազգային գործընկերները պետք է միանշանակ դատապարտեն բանակցություններից խուսափելու և սահմանին նոր սպանություններ նախաձեռնելու Ադրբեջանի վերջին գործողությունները, ինչը խաթարում է խաղաղության շուրջ տարվող ողջ գործընթացը»։

Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիային, որի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ․ 

«Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կողմից ՀՀ ԶՈՒ զինծառայող է մահացու վիրավորվել. Ադրբեջանի՝ խաղաղության ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի շուրջ մեր ընկալումից»- գրել է դեսպանը։