25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը

Մանրամասներ
Զորակոչիկ

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 5151 քաղաքացի, որոնցից 4647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը` ավագ ենթասպա¬յական կազմի, 370-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով:

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա¬քանչյուր քաղաքացի ներգրավվելու է ոչ ավելի,  քան 25 օրացույցային օր ժամկետով: