ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆ

Մանրամասներ
ագն

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։

Այս մասին գրում են լրատվամիջոցները՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ-ին։

 «ՀՀ-ն ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց։

Հայաստանը չի մասնակցի նաև դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,– ասացին ԱԳՆ–ից: