Իսրայելը պետք է հստակեցնի Գազայի հատվածում իր ռազմական գործողության նպատակները՝ չսահմանափակվելով միայն «ՀԱՄԱՍ»-ի ոչնչացմամբ, քանի որ երկրի ներկայիս գործողությունները վտանգում են երկարացնել հակամարտությունը երկար տարիներով:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դուբայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կգա ժամանակ, երբ Իսրայելի իշխանությունները պետք է ավելի կոնկրետ լինեն իրենց նպատակների և այն մասին, թե ինչի են ուզում հասնել:
Ո՞րն է «ՀԱՄԱՍ»–ի ամբողջական ոչնչացումը» և ինչ-որ մեկը դա հնարավո՞ր է համարում:
Եթե նպատակը դա է, ապա պատերազմը կարող է տևել տասը տարի»,- ասել է նա։
0Comments