ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհից տուժածները վարչական աշխատակիցներ են

Մանրամասներ
Պայթյուն՝ ԵՊՀ

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածները վարչական աշխատակիցներ են: 

 «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։ 

Նախնական վարկածով հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ  պայթյունի հետևանքով կան տուժածներ։

Նախնական տվյալներով՝ կա մահվան դեպք: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: