ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Հոկտեմբերին 24-ամյա ֆրանսիացին փարիզյան թիմի կազմում երեք խաղում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողը քվեարկության արդյունքում առաջ է անցել Ուորեն Զաիր-Էմերիից և «Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինից։
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 11 հանդիպում, դարձել 13 գոլի հեղինակ։
0Comments