Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ. Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Մանրամասներ
եղանակ

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երեւանում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +23+25։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

  • Շիրակում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+18,

  • Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+17,

  • Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +18+20,

  • Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+18,

  • Լոռիում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+22,

  • Տավուշում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +23+26,

  • Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+16,

  • Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+23,

  • Արարատում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +24+26,

  • Արմավիրում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +24+26,

  • Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +14+16,

  • Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +23+25,

  • Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+28,

  • Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+22: