Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակում հանդիպել և բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:
Հաղորդվում է, որ այս հանդիպման օրակարգի գլխավոր հարցը Գազայի խաղաղ բնակիչների դեմ սիոնիստական ռեժիմի կողմից հանցագործությունների և ցեղասպանության կանխարգելման ուղիների քննարկումն է:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան և Իրանը իրենց հարաբերությունները բարելավել են վերջերս:
0Comments