Մարոկկոյում և Եգիպտոսում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներն ու կցորդները հատուկ չվերթով տարհանվել են հայրենիք։ Այս մասին հայտնում է «Իսրայելի ձայն» Telegram ալիքը, տեղեկացնում է cursorinfo-ն։
Լրատվամիջոցի տվյալներով, Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով առաջացած բողոքի ցույցերի պատճառով Իսրայելը ստիպված է եղել տարհանել Եգիպտոսում և Մարոկկոյում իր դիվանագիտական ներկայացուցչությունները։ Իսրայելի մյուս դեսպանություններում հայտարարվել բարձր պատրաստվածության ռեժիմ:
«Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում իր դիվանագետներին տարհանելու այն երկրներից, որտեղ նրանց ներկայությունը վտանգ է ներկայացնում Իսրայելի քաղաքացիների համար»,- նշում է ԶԼՄ-ն։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, դեսպանատան բոլոր աշխատակիցներին խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշություն և առանց անհրաժեշտության չհեռանալ դեսպանատան տարածքից։
0Comments