Արգենտինայում ներկայացրել են Barrosasuchus Neuquenianus նոր դինոզավրերի տեսակը

Գիտնականները նաեւ հավելել են, որ այդ կենդանիները եղել են գիշակեր եւ ապրել են ցամաքաջրային միջավայրում

Դինոզավրի նոր տեսակը, որին տվել են Barrosasuchus Neuquenianus անվանումը, ներկայացվել է Արգենտինայում։ Այս մասին հայտնում են Նեուկենի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից՝ հայտնում է Planet Today-ը։

Նեուկենի տարածքում մոտ 70 մլն տարի առաջ ապրած կոկորդիլոսի աճյունը հայտնաբերվել է դեռեւս 2001թ․՝ արգենտինացի եւ կանադացի պալեոնտոլոգների հետազոտությունների ժամանակ։ Մասնագետներին 18 տարի է անհրաժեշտ եղել, որպեսզի ուսումնասիրեն մարմնի մնացորդները եւ վերլուծություն կատարեն։

Ինչպես պատմում են գիտնականները, այդ մնացորդները յուրօրինակ են, քանի որ հաջողվել է գտնել դինոզավրի ամբողջ կմախքը։ Մինչ այդ հայտնաբերվել էին միայն գանգեր։

Գիտնականները նաեւ հավելել են, որ այդ կենդանիները եղել են գիշակեր եւ ապրել են ցամաքաջրային միջավայրում։

Նաուկենում հայտնաբերվել է հսկայական քանակությամբ հնագիտական գտածոներ։ Մասնագետներն այնտեղ հաճախ են գտնում այնպիսի կենդանիների կմախքներ, որոնց մասին ժամանակակից աշխարհում չեն էլ կասկածում։