Դրամը կրկին արժեզրկվում է

Մանրամասներ
դոլար

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերի վերջին դրամն էականորեն արժեզրկվեց:

Կենտրոնական բանկը միջամտեց և մեղմեց խուճապը:
Դրամն էլի արժեզրկվում է:

Պարզ ինտերվենցիաներով խնդիրը չի լուծվի: Լուրջ քաղաքական և տնտեսական փոփոխություններ են անհրաժեշտ:

Տնտեսական քաղաքականություն, տնտեսական զարգացման լուրջ և իրատեսական հայեցակարգ չկա:

Քաղաքական առումով իրավիճակը շատ ավելի ծանր է:

Կառավարությունը կորցրել է ներքին ու արտաքին վստահությունը և նրանց ամեն նոր քայլ ավելի է խորացնում ճգնաժամը և թանձրացնում մեր գլխին կախված ամպերը»:

Արթուր Խաչատրյան