Ամերիկացի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը հայտարարել է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի նոր՝ 9-րդ մասի ավարտի մասին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին նա գրել է իր Ինսթագրամում։
Ռեժիսորը շնորհակալություն է հայտնել խմբին աշխատանքների համար, նշել, որ բոլորն արժանի են բարձր գնահատականի։
Նոր էպիզոդի գործողությունները սկսվում են նախորդ մասում տեղի ունեցած իրադարձություններից մեկ տարի անց։ Ֆիլմաշարի 8-րդ մասի պրեմիերան տեղի էր ունեցել 2017 թվականին։
9-րդ մասի պրեմիերան նախատեսված է 2019 թ. դեկտեմբերի 19-ին։
«Աստղային պատերազմների» նոր մասի նկարահանումներն ավարտված են
Նոր էպիզոդի գործողությունները սկսվում են նախորդ մասում տեղի ունեցած իրադարձություններից մեկ տարի անց
0Comments