Բաքուն Ղարաբաղի ինտեգրացման հարցով հատուկ խումբ է ստեղծել. Հաջիև

Մանրամասներ
հաջիև պբ

Ադրբեջանի իշխանությունները ստեղծել են կառավարության հատուկ աշխատանքային խումբ՝ Լեռնային Ղարաբաղի ինտեգրման հումանիտար, տնտեսական և սոցիալական տեսանկյունները քննարկելու համար։

Այս մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը։ «Ստեղծվել է կառավարության հատուկ աշխատանքային խումբ՝ 30 տարի ինքնահռչակ անկախությունից հետո Լեռնային Ղարաբաղի և տասնյակ հազարավոր էթնիկ հայերի Ադրբեջանի կազմ մտնելու հետ կապված հումանիտար, տնտեսական և սոցիալական հարցերը լուծելու համար»,- Հաջիևի խոսքն է մեջբերում պարբերականը։

Ըստ նրա, մարդասիրական օգնության հասանելիության երաշխավորումը «ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության բարի մտադրությունն ու լրջությունը՝ բավարարելու հայ բնակիչների կարիքներն ու պահանջները, ինչպես նաև  անվտանգ և արժանապատիվ վերաինտեգրման գործընթացի ապահովումը»:

«Ղարաբաղը վառոդի տակառ էր և ամենառազմականացված գոտին աշխարհում։ Բայց   այժմ դա անցյալում է: Այս պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորությունները շատ ավելի մեծ են»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։